Լրահոս
Օրվա լրահոսը

ՈՍՏԻԿԱՆՆԵՐԸ ՏԵՍԱԵՐԻԶԻՑ ԴԺԳՈՀ ԷԻՆ

Դեկտեմբեր 11,2009 00:00

Երեկ Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում Գագիկ Ավետիսյանի նախագահությամբ շարունակվեց ոստիկանության աշխատակիցներ Անդրանիկ Մանուկյանի եւ Գեղամ Գրիգորյանի դեմ հարուցված քրեական գործի դատաքննությունը: Ոստիկանները մեղադրվում են մարտի 2-ին Մաշտոցի պողոտայում՝ գյուղմթերքների շուկայի մոտ քաղաքացիների նկատմամբ ոչ իրավաչափ գործողություններ կատարելու, պաշտոնեական լիազորություններն անցնելու համար:
Դատարանում ներկայացված տեսաերիզը դիտելուց հետո ոստիկանները հաստատեցին, որ քաղաքացիներին հարվածողներն իրենք են, սակայն ասացին, որ տեսաերիզն ամբողջական չէ, քանի որ չի պատկերված մինչ իրենց կողմից հարվածելու դրվագը: Ըստ այդ դրվագի, քաղաքացիները սպառնացել են, վիրավորական արտահայտություններ արել ոստիկանների հասցեին, ինչն էլ համբերությունից հանել է նրանց:
Մեղադրող Աշոտ Նադոյանի ճառը, որտեղ նա կմիջնորդի ոստիկանների պատժաչափը, կլսվի դեկտեմբերի 16-ին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել