Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԱԼԱՆԱՎՈՐՎԵԼ ԵՆ «ՆՈՒԲԱՐԱՇԵՆԻ» ՊԱՇՏՈՆՅԱՆԵՐԻՑ ԵՎՍ 2-Ը

Դեկտեմբեր 11,2009 00:00

Երեկ ՀՀ հատուկ քննչական ծառայությունից «Առավոտին» տեղեկացրին, որ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկից 2 ցմահ դատապարտյալների՝ Մհեր Ենոքյանի եւ Սողոմոն Քոչարյանի փախուստի դեպքի առթիվ մեղադրանք է առաջադրվել եւս 2 անձի՝ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի պետի տեղակալ, անվտանգության ապահովման գծով պատասխանատու, փոխգնդապետ Մանուկ Միքայելյանին եւ նույն հիմնարկի ցմահ դատապարտվածների բաժնի պետ, արդարադատության փոխգնդապետ Սերժիկ Թամրազյանին, ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 2-րդ մասով՝ պաշտոնեական անփութության համար, որն առաջացրել է ծանր հետեւանքներ: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը: Հիշեցնենք, որ սույն քրեական գործի շրջանակներում պաշտոնեական անփութության համար մեղադրանք է առաջադրվել «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի եւս 3 աշխատակցի, ովքեր դեկտեմբերի 1-ից գտնվում են նախնական կալանքի տակ:
Ի դեպ, փոխգնդապետ Մանուկ Միքայելյանի դեմ մի անգամ էլ խափանման միջոց էր կիրառվել՝ ստորագրություն բնակավայրից չբացակայելու համար՝ «Հոկտեմբերի 27-ի» գործով: Մ. Միքայելյանը նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի մորաքրոջ որդին է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել