Երեկ Ազգային ժողովում երկրորդ եւ վերջնական ընթերցմամբ փոփոխություններ է կատարվել «Ակցիզային հարկի մասին» ՀՀ օրենքում:
Համաձայն փոփոխությունների, էթիլային սպիրտը, որն իրացվում է պատրաստի արտադրանքի տեսքով, ազատվում է նվազագույն բացթողման գնից:
Նշենք, որ էթիլային սպիրտի շուկայում նախորդ տարի ներկրում, արտադրություն, իրացում է իրականացրել 14 ընկերություն, որոնցից արտադրության ամենամեծ ծավալն ունի ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանին պատկանող «Ալեքս Գրիգ» ընկերությունը՝ 78,8%: Իրացման շուկայում եւս այս ընկերությունը ամենամեծ ծավալն ունի՝ ավելի քան 99,88%: