Հայաստանի սամբոյի հավաքականի վեց մարզիկներ 2009թ. դեկտեմբերի 4-ից 6-ը մասնակցեցին ՌԴ Կրասնոդարի մարզի Արմավիր քաղաքում անցկացված աշխարհի բազմակի չեմպիոն Աշոտ Մարգարյանցի անվան մրցանակի միջազգային մրցաշարին: Բրոնզե մեդալի արժանացան 57 կգ քաշային Վահան Վարդանյանը եւ 62 կգ քաշային Համբարձում Տոնոյանը, իսկ Արմեն Նազարյանը (մինչեւ 68 կգ) եւ Աշոտ Դանիելյանը (74 կգ) նվաճեցին արծաթե մեդալներ: