Գրոսմայստեր Մելիքսեթ Խաչիյանը Լոս Անջելեսում ավարտված շախմատի 45-րդ ամերիկյան բաց մրցաշարում, որին մասնակցում էին 200 շախմատիստներ, 8,0 հնարավորից վաստակեց 6,0 միավոր եւ հաղթող ճանաչվեց: Իր անվան դիմաց նույնքան միավոր գրանցեց, սակայն լրացուցիչ գործակիցներով երկրորդ տեղը գրավեց հայաստանցի միջազգային վարպետ Անդրանիկ Մատիկոզյանը: Հաջող հանդես եկավ նաեւ ԱՄՆ-ն ներկայացնող միջազգային վարպետ Տաթեւ Աբրահամյանը: Նա հաղթողներից ետ մնաց ընդամենը մեկ միավորով: