Հարավ-աֆրիկյան Հանրապետության Քեյփթաուն քաղաքում կայացավ ֆուտբոլի աշխարհի 2010 թվականի առաջնության եզրափակիչ մրցաշարի մասնակից 32 ազգային հավաքականների վիճակահանությունը: Թիմերը բաժանվել են ութ խմբի, որոնցից յուրաքանչյուրում ընդգրկվել է չորսական հավաքական: Պատկերն այսպիսին է:
«A» խումբ:
ՀԱՀ, Մեքսիկա, Ուրուգվայ, Ֆրանսիա:
«B» խումբ:
Արգենտինա, Հարավային Կորեա, Նիգերիա, Հունաստան:
«C» խումբ:
Անգլիա, ԱՄՆ, Ալժիր, Սլովենիա:
«D» խումբ:
Գերմանիա, Ավստրալիա, Գանա, Սերբիա:
«E» խումբ:
Հոլանդիա, Ճապոնիա, Կամերուն, Դանիա:
«F» խումբ:
Իտալիա, Նոր Զելանդիա, Պարագվայ, Սլովակիա:
«G» խումբ:
Բրազիլիա, ԿԺԴՀ, Կոտ-Դ`Իվուար, Պորտուգալիա:
«H» խումբ:
Իսպանիա, Հոնդուրաս, Չիլի, Շվեյցարիա:
Հիշեցնենք, որ աշխարհի առաջնությունը մեկնարկելու է եկող տարվա հունիսի 11-ին եւ շարունակվելու է մեկ ամիս: Իսկ հանդիպումները կայանալու են Յոհաննեսբուրգ, Քեյփթաուն, Պորտ-Էլիզաբեթ, Ռյուստենբուրգ, Պոլոկվանե, Դուբրան, Պրետորիա, Բլումֆոնտեյն եւ Նելսփրեյթ քաղաքների ստադիոններում: