Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՄՆ իշխանությունները պատահմամբ գաղտնազերծել են

Դեկտեմբեր 10,2009 00:00

ԱՄՆ տրանսպորտային անվտանգության վարչությունը (ՏԱՎ) սխալմամբ գաղտնազերծել է օդանավակայաններում անվտանգության միջոցառումների մասին կարեւորագույն տեղեկություններ: Ինչպես հաղորդում է The Washington Post-ը, դեկտեմբերի 8-ին այդ վարչությունում հաստատել են, որ այս գարնանը ինտերնետում է հայտնվել ՏԱՎ ներքին կանոնադրությունը: 93 էջանոց այդ փաստաթղթում մասնավորապես ներառված են բեռների սկանավորման սարքավորումների տեխնիկական բնութագրերը եւ ուղեւորների զննման գործողությունների նկարագրությունը:

Ազգային անվտանգության նախարարի նախկին օգնական Ստյուարտ Բեյքերը կարծում է, որ գաղտնազերծված նյութերը կարող են դառնալ իսկական «դասագիրք» նրանց համար, ովքեր ձգտում են օդային տրանսպորտի անվտանգությունը խաթարել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել