Նեպալի իշխանությունները հրամայել են գտնել վերջին երկու շաբաթվա մեջ 11 մարդու սպանության մեջ կասկածվող փղին: Նեպալի վախեցած բնակիչները խարույկներ են վառում եւ թմբուկներ զարկում, որպեսզի պաշտպանեն իրենց տները: Այդ երկրում փղերը համարվում են սրբազան կենդանիներ, այդ իսկ պատճառով դրանց վրա կարելի է կրակել միայն անտառտնտեսության նախարարի որոշումից հետո: