Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԴՐԲԵՋԱՆՆ ԸՆԴՈՒՆԵՑ ԻՐ ՄԵՂՔԸ

Դեկտեմբեր 10,2009 00:00

Եվրոպական հեռարձակողների միությունն ավարտեց հետաքննությունը՝ Ադրբեջանի կողմից «Եվրատեսիլի» մրցույթի կանոնների կոպիտ խախտումների վերաբերյալ: Ըստ panorama.am-ի՝ Ադրբեջանը պաշտոնապես մեղավոր է ճանաչվել մրցույթի կանոնները խախտելու մեջ: Հիշեցնենք, որ մինչ այդ Ադրբեջանը պարբերաբար հերքում էր փաստը, որ «Եվրատեսիլ-2009»-ի ցուցադրության ժամանակ Հայաստանի համար քվեարկության հեռախոսահամարը փակ է եղել: Հայկական կողմը հավաքել էր այդ խախտման ապացույցներն ու փաստերը եւ ներկայացրել եվրոպական կողմին: «Եվրատեսիլի» ադրբեջանական պատվիրակության ղեկավար Ադիլ Քերիմլիին մնում էր խոստովանել: Եվրոպական հեռարձակողների միությունը հայտարարեց, որ հայ մասնակիցների sms-համարները ադրբեջանական հեռուստաէկրաններին իսկապես չեն գրվել: Քերիմլին նաեւ հաստատել է, որ տուգանք է վճարվել 2700 եվրոյի չափով: Այս թիվը panorama.am-ի հետ զրույցում կասկածի տակ է առել Հանրային հեռուստատեսության գործադիր տնօրենի հատուկ ծրագրերով խորհրդատու Դիանա Մնացականյանը, որը ներկայացնում էր հայկական կողմի տեսակետը այդ հետաքննության մեջ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել