Լրահոս
Օրվա լրահոսը

Երեխաների իրավունքների պաշտպանին դատապարտեցին պեդոֆիլիայի համար

Դեկտեմբեր 10,2009 00:00

\"\"Էստոնիայում 15 տարվա ազատազրկման է դատապարտվել այդ երկրի Երեխաների պաշտպանության միավորման նախկին նախագահ Կաուր Հանսոնը: Նրան մեղավոր են ճանաչել անչափահասների բռնաբարության, ինչպես նաեւ մանկական պոռնոգրաֆիայի պատրաստման մեջ: Իր դատավճիռը պեդոֆիլիայի (մանկապղծության) մեջ մեղադրվող Հանսոնը չի մեկնաբանել: Դեռ հայտնի չէ՝ կբողոքարկի՞ նա դատարանի որոշումը, թե՝ ոչ:

Կաուր Հանսոնին ձերբակալել էին դեռ 2009թ. մարտ ամսին: Սակայն այդ պատմությունը հրապարակայնություն ստացավ միայն այն բանից հետո, երբ հետաքննությունն ավարտվեց եւ գործն անցավ դատական փուլ: Հանսոնին, ինչպես հաղորդվում է, մեղադրում էին մի քանի անչափահասի բռնաբարության մեջ: Թե կոնկրետ քանի՞ մարդ է տուժել նրա գործողություններից՝ հայտնի չէ: Postimees թերթը գրում է, որ պեդոֆիլիայի զոհ են դարձել «երեխաներ՝ ողջ Էստոնիայից»:

Երեխաների պաշտպանության միավորման նախկին նախագահն ընդունել է իր մեղքը:

Կաուր Հանսոնը հայտնի էր նաեւ որպես քաղաքական եւ սոցիալական գովազդների հեղինակ: 1990-ականների վերջին, լինելով Zoom գովազդային գործակալության ղեկավար, նա շարժում էր ձեւավորել՝ «Մի՛ խփիր երեխային»: Այդ գովազդային ծառայության նրա գործընկերներից մեկը՝ Թոմաս Լիյվը, նույնպես որոշ ժամանակ առաջ դատապարտվել է մանկապղծության մեղադրանքով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել