Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանցիները «կմասնատեն» Ուկրաինան

Դեկտեմբեր 10,2009 00:00

Ադրբեջանական հեռուստաալիքներից մեկի նկարահանող խումբը կմեկնի Ուկրաինա՝ այդ երկրի մասին 18 րոպե տեւողությամբ սյուժե նախապատրաստելու նպատակով: Այդ մասին հաղորդում է «Նեզավիսիմայա գազետան», որին հղում կատարելով «Արմինֆոն» տեղեկացնում է, որ նախագծի հեղինակները նախատեսում են այցելել Կիեւ, Արեւմտյան Ուկրաինա, Անդրկարպատ, Արեւելյան Ուկրաինա եւ Ղրիմ: Հեռուստատեսային խմբի ծրագրերի մեջ է մտնում ներկայացնել Արեւմտյան Ուկրաինան՝ որպես պատմականորեն լեհական տարածք, իսկ Լվովը՝ որպես լեհական քաղաք:

Միաժամանակ Արեւելյան Ուկրաինան ներկայացվելու է որպես պատմականորեն ռուսական տարածք, Կիեւը՝ մինչմոնղոլական Ռուսիայի դարաշրջանի ռուսական մշակույթի օրրան, Անդրկարպատը՝ հունգարական տարածք, իսկ Ղրիմը՝ թաթարական, որը նվաճվել է ռուս կայսրերի կողմից եւ Խրուշչովի կողմից ապօրինի կերպով նվիրվել Ուկրաինային եւ այլն:

Այդպիսով՝ ակցիայի հեղինակները ցանկանում են վրեժխնդիր լինել ուկրաինական «Ինտեր» հեռուստաալիքի՝ «Լեռնային Ղարաբաղ՝ տարածք, որտեղ կանգ է առել ժամանակը» ռեպորտաժի համար: «Հակառեպորտաժը» նախատեսվում է թարգմանել օտար լեզուներով, ցուցադրել մի շարք հեռուստաալիքներով եւ տեղադրել Ինտերնետում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել