Ինչպես տեղեկացանք Գեղարքունիքի մարզպետարանից, դեկտեմբերի 8-ին կայացել է Գեղարքունիքի մարզի զորակոչային հանձնաժողովի նիստ, որի ընթացքում ներկայացվել է աշնանային զորակոչի ընթացքի եւ պլանային առաջադրանքների կատարման պատկերը:
Գավառի, Վարդենիսի եւ Ճամբարակի զինվորական կոմիսարների հայտարարության համաձայն՝ իրենք արդեն շատ մոտ են պլանային առաջադրանքների կատարմանը, իսկ ահա Մարտունու եւ Սեւանի տարածքներում որոշակի դժվարություններ կան՝ կապված ուսման մեջ եւ արտերկրներում գտնվող զորակոչիկների համեմատաբար մեծ թվի հետ:
Զինկոմները հավաստիացրել են, որ կանեն հնարավորը՝ աշնանային զորակոչի պլանը կատարելու համար:
Հիշեցնենք, որ հատկապես Մարտունու շրջանում արտագնա աշխատանքի մեկնելը լայնորեն տարածված է եւ շատ գյուղերում ամռան ամիսներին միայն երեխաներ, կանայք եւ տարեցներ են: