Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՊՆ քննիչը կաշառք է ուզել

Դեկտեմբեր 10,2009 00:00

$2000-ով գործ էր կարճում

Ժամկետային զինծառայող Արմեն Թովմասյանի կողմից զորամասն ինքնագլուխ թողնելու դեպքի առթիվ Սեւանի կայազորի զինվորական դատախազությունում դեռ 2001թ. նոյեմբերի 12-ին հարուցվել էր քրեական գործ: Նրա նկատմամբ Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի դատարանի որոշմամբ խափանման միջոց էր ընտրվել կալանավորումը: Հայտարարվել է հետախուզում: Սակայն 2001թ. դեկտեմբերի 20-ին քրեական գործի վարույթը կասեցվում է՝ մեղադրյալ Արմեն Թովմասյանի գտնվելու վայրը պարզված չլինելու պատճառով:

2005թ. օգոստոսի 23-ին որոշում է կայացվում Ա. Թովմասյանի արարքը ՀՀ քրեական օրենսգրքի 362-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխանեցնելու վերաբերյալ: 2008թ. սեպտեմբերի 9-ին Ա. Թովմասյանի վերաբերյալ քրեական գործը ընդունվում է ՀՀ պաշտպանության նախարարության քննչական ծառայության 5-րդ կայազորային քննչական բաժնի քննիչ Լիպարիտ Սահակյանի վարույթ:

Այս տարվա հոկտեմբերի 30-ին Ա. Թովմասյանը կամավոր ներկայանում է ՀՀ ՊՆ Սեւանի կայազորի ռազմական ոստիկանության բաժին: Վերսկսվում է քրեական գործի կասեցված վարույթը: Քննիչը հոկտեմբերի 31-ին Ա. Թովմասյանին մեղադրանք է առաջադրում ՀՀ քրեական օրենսգրքի 362-րդ հոդվածի 1-ին մասով՝ զինվորական ծառայությունից խուսափելու նպատակով զորամասն ինքնակամ թողնելու համար:

Լ. Սահակյանը կալանված Ա. Թովմասյանի խափանման միջոցը դատախազ Գնել Մանուկյանի միջոցով փոխելու եւ գործի վարույթը կարճելու, կալանավորվածի օգտին գործողություններ կատարելու համար՝ նոյեմբերի 4-ին Թովմասյանից պահանջում է 775.000 ՀՀ դրամին համարժեք $2000 կաշառք: Նույն օրը իր աշխատասենյակում քննիչը Թովմասյանից ստանում է գումարի մի մասը՝ $600: Հաջորդ օրը կալանավորումը փոխվել է՝ բնակավայրից չհեռանալու մասին ստորագրությամբ:

Լ. Սահակյանը Թովմասյանից պահանջած կաշառքի գումարի մնացած մասը՝ $1400-ը իր աշխատասենյակում ստացել է նոյեմբերի 18-ին՝ իբր գործը կարճելու համար: ՀՀ ոստիկանության աշխատակիցների՝ նույն պահին կատարած զննության ընթացքում Լ. Սահակյանի մատնանշած տեղում հայտնաբերվել եւ առգրավվել է նշված գումարը:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել