Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՁՅԱՆԸ ՊԱՏՐԱՍՏ ԵՆ

Դեկտեմբեր 10,2009 00:00

Ձյունը տեղալուն պես՝ մայթերին տեղակայված բոլոր օբյեկտների սեփականատերերը կազմակերպելու են իրենց հարակից տարածքների մաքրումը: Նրանց այս մասին համապատասխան գրություններով արդեն հանձնարարություն է տվել Երեւանի քաղաքապետարանը: Քաղաքապետարանի այս հանձնարարությունը չկատարելու դեպքում, կոմունալ տնտեսության վարչության պետ Գագիկ Խաչատրյանը վստահեցրեց, որ առաջիկա ավագանու նիստում կքննարկվի ու կսահմանվի համապատասխան վարչական տույժ. «Բոլոր վարչական շրջաններին զգուշացրել եմ, որ բոլոր օբյեկտների տերերի հետ աշխատանքներ տարվեն: Սեփականատերերը պետք է ձյունը մաքրեն, լցնեն երթեւեկելի մաս, իսկ սանիտարական ձեռնարկությունները պարտավոր են տանել այդ ձյունը երթեւեկելի մասից: Մնացած տեղերում, որտեղ սեփականատերեր չկան, սանմաքրման ձեռնարկության 380 աշխատակիցները կկատարեն աշխատանքները»:

Ըստ պարոն Խաչատրյանի, մայթ մաքրող 19 տեխնիկա կա, որը ձեռնարկությունների կողմից վարձակալվում է, սակայն ամբողջությամբ մաքրելու համար եղած աշխատուժը մեկ անգամով չի կարող մաքրել: Գագիկ Խաչատրյանի խոսքերով՝ անցած տարի ձյունն անմիջապես սառչեց, դրա համար էլ իրենք չեն հասցրել իրականացնել մաքրման աշխատանքներ. «Երբ այն արդեն սառույց է, քերիչներ ու «լոմեր» ենք սկսում աշխատացնել: Դրա համար եղան կոտրվածքներ ստացողներ: Ջերմաստիճանային կտրուկ փոփոխություններն են բերում նման իրավիճակի, եւ ոչ ոք պաշտպանված չէ բնության անակնկալներից»:

Կոմունալ տնտեսության վարչության պետի խոսքերով, Դավիթաշենի կամրջի վրա ամեն ձմեռ գրանցվում են բազմաթիվ վթարներ. «Կամուրջը մետաղական է, 150 մետր 2 կողմից աղ ցանելու աշխատանք չի կատարվում, քանի որ մետաղական կոնստրուկցիաներն աղից քայքայվում են, միայն մաքրման աշխատանքներ են իրականացվում: Բայց քանի որ մետաղական կամրջի վրա ասֆալտի ծածկույթը 8 սմ է միայն, անմիջապես սառչում է»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել