Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՆԿՈՒՂԸ ԼՑՎԵԼ Է ՋՐՈՎ

Դեկտեմբեր 10,2009 00:00

Այն, որ կոմունալ սպասարկման համակարգի հետ կապված՝ բնակիչները մշտապես խնդիրներ են ունենում՝ նորություն չէ: Դեկտեմբերի 4-ին Քանաքեռ Զեյթուն թաղամասի Դրոյի 11 հասցեի բնակիչները շենքի նկուղում մի քանի ժամ պայքարել են ներհոսող ջրի դեմ: Նշենք, որ ցրտից վնասվել էր շենքի հակառակ կողմից ներս մտնող խմելու ջրատար խողովակը եւ, ըստ այդ շենքի բնակիչների, ամբողջ ջուրը լցվել էր նկուղը: Բնակիչները զանգել են «Երեւան ջուր» ընկերության 1-85 ծառայություն եւ խնդրել վթարը գրանցել: Նրանց հայտնել են, որ բողոքը գրանցում են, բայց առանձնակի հույսեր բնակիչները չունենան, քանի որ ազատ մեքենա չունեն. «Եվ ամեն անգամ զանգելիս բարեհամբույր ձայնով օպերատորը գրանցում էր վթարը եւ այդպես ողջ օրվա ընթացքում»:

Ջրմուղի աշխատակիցները Դրոյի 11 շենքի բնակիչների բողոքին արձագանքել են մեկ օր անց եւ հայտնել, որ «ֆիլտրն է վնասվել, մի երկու ժամվա գործ է, գնանք վերցնենք սարքը եւ մի երկու ժամից կվերադառնանք»:

Բնակիչների խոսքերով, ողջ հանգստյան օրերը իրենց շենքի ջուրն այդպես էլ հոսել է եւ որեւէ միջոց չի ձեռնարկվել. «3 օրվա ջուր է կուտակվել մեր շենքի նկուղում, ո՞վ պետք է այն մաքրի»:

Ավելի ուշ ջրմուղի աշխատակիցները ժամանել են «դեպքի վայր» եւ վթարը վերացրել:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել