Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՄԻԱՅՆ «ՕՂԻ ԹՈՐՈՂՆԵՐՆ» ԵՆ ՇԱՀԵԼ

Դեկտեմբեր 10,2009 00:00

Նախորդ ամսվա ընթացքում Գինեգործների միության նախագահ Ավագ Հարությունյանը ավելի քան 3 ասուլիս է ունեցել, որոնց ընթացքում նա պարբերաբար ազդարարում էր մեր խաղողագործության եւ գինեգործության ողբալի վիճակի մասին: Երեկ տեղի ունեցած այս ամսվա առաջին ասուլիսը եւս այդ թեմայով էր: Նորությունն այն էր, որ այս անգամ պարոն Հարությունյանը խոսում էր թվերով: 2009-ի հունվար-օգոստոս ամիսներին արտահանվել է 268 000 լիտր գինի՝ նախորդ տարվա 554 000 լիտրի փոխարեն: Կոնյակի արտահանումը կազմել է 1 890 000 լիտր՝ 2008-ի 3 686 000 փոխարեն: Պարոն Հարությունյանի տվյալներով, 5%-ով ավելացել է միայն օղու սպառումը, քանի որ «ճգնաժամը մարդկանց ստիպում է ավելի շատ օղի խմել»: Ասուլիսում Ա. Հարությունյանը մեկ անգամ եւս հիշեցրեց որ Ադրբեջանում, Ռուսաստանում եւ Ուկրաինայում ոգելից խմիչք արտադրողները առավելություն ունեն, քանի որ, ի տարբերություն Հայաստանի, նրանց պետական մակարդակով աջակցություն է ցուցաբերվում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել