Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Վարչապետը հորդորում է ագրեսիվ լինել

Դեկտեմբեր 10,2009 00:00

\"\"Երեկ, ելույթ ունենալով հակակոռուպցիոն օրվան նվիրված համաժողովում, վարչապետ Տիգրան Սարգսյանը մեր կառավարության հակակոռուպցիոն ռազմավարությունը բաժանել է 3 մասի՝ չմոռանալով ներառել նաեւ իշխանավորներին. «Առաջինն իշխանավորներն են՝ ես եւ իմ գործընկերները։ Եթե մենք առաջին հերթին խստապահանջ չլինենք բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ, ապա ակնհայտ է, որ կոռուպցիոն երեւույթների դեմ պայքարելը կլինի չափազանց դժվար կամ անհնարին։ Երկրորդ կարեւորագույն ուղղությունը կառուցվածքային բարեփոխումներն են, որ առնչվում են պետական կառավարման մարմիններին։ Հակակոռուպցիոն մեր պայքարի երրորդ ուղղությունը հասարակական տրամադրություններն են։ Մենք կարիք ունենք լուրջ փոփոխությունների, որովհետեւ արձանագրում ենք, որ հասարակությունն ագրեսիվ չի պայքարում կոռուպցիոն երեւույթների դեմ։ Մեր հասարակությունը հանդուրժողական է կոռուպցիայի նկատմամբ»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել