Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈ՞ՒՆՆ Է ՄԵՂԱՎՈՐ

Դեկտեմբեր 10,2009 00:00

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր կոչ արեց անհանդուրժող լինել այն մարդկանց նկատմամբ, որոնք վարակված են կոռուպցիոն հիվանդությամբ: Մի շարք այլ կոչեր վարչապետն արեց այսօր հակակոռուպցիոն միջազգային օրվա առիթով ՄԱԿ-ի ՄԶԳ, ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի եւ ՀՀ Գլխավոր դատախազության կողմից կազմակերպված համաժողովի ընթացքում: Ըստ Տիգրան Սարգսյանի՝ այսօր շատերը ձգտում են պաշտոն ձեռք բերել. նրանք քննադատում են կառավարությանը ոչ թե բացահայտելու համար հասարակական հիվանդությունները, այլ ստանալու համար պաշտոն եւ օգտվելու այդ պաշտոնների ընձեռած բարիքներից: Կոռուպցիայի դեմ պայքարում նրա կարծիքով՝ շատ կարեւոր է նաեւ հասարակական տրամադրվածությունը, որն ագրեսիվ չի պայքարում կոռուպցիոն երեւույթների դեմ, այլ հանդուրժում է: «Մեր ուսումնասիրությունները ցույց են տվել, որ մեր քաղաքացիներին մտահոգող առաջին 5 բացասական երեւույթների մեջ կոռուպցիան չի մտնում: Դա շատ լուրջ ահազանգ է»,- ասաց նա: Այս առումով իր քննադատության սլաքը նա ուղղեց ՀԿ-ներին, որոնք ըստ նրա՝ կառավարությանը օժանդակելու փոխարեն, չդիմանալով գայթակղությանը, հանդես են գալիս քաղաքական հայտարարություններով: «Այդ հարթության մեջ աշխատելով՝ նրանք կարողանում են հայտնաբերել աուդիտորիա, սակայն դա հետագայում դառնում է հիվանդություն»,- համոզված է ՀՀ վարչապետը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել