Լրահոս
Օրվա լրահոսը

Գ. ՋՀԱՆԳԻՐՅԱՆԸ՝ ՕՐԻՆԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՄԱՐՏԻԿ

Դեկտեմբեր 10,2009 00:00

ՀՀ Գլխավոր դատախազի նախկին տեղակալ, Կոնգրեսի իրավական աջակցության կենտրոնի ղեկավար Գագիկ Ջհանգիրյանը երեկ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի հայաստանյան կոմիտեի կազմակերպած քննարկման ընթացքում հայտարարեց, որ արդարադատության համակարգը Հայաստանում «սատկած է»: «Մեր խնդիրների խնդիրը օրենքը չկիրառելն է: Ինչո՞ւ չի կիրառվում, որովհետեւ յուրացրել են ոչ միայն ժողովրդի քվեն, այլեւ մեր՝ իբր անկախ դատավորների, դատախազների ինքնուրույնությունը»,- նշեց նախկին իրավապահը»: Պարոն Ջհանգիրյանը «Ա1+»-ին վստահեցրեց, որ ամբողջ դատական համակարգը ղեկավարվում է մի կետից. «Այդ կետը պարտադիր չէ, որ անպայման լինի պետական բարձրագույն աթոռին նստած անձը, բայց այդ կետը լիազորված է նրա կողմից: Դա կարող է լինել խորհրդական, քարտուղար, օգնական: Տարբեր էտապներում այդ կետը կարող է տարբեր անձ ներկայացնել, սակայն իշխանության բոլոր ճյուղերը, բոլոր պետական մարմինները պարտավոր են կատարել այդ կետի հանձնարարությունները»: Նա չհերքեց, որ մինչեւ 2008թ. էլ էր ՀՀ-ում քաղաքական հետապնդումներ իրականացվում, սակայն. «Երբեք դատախազությունը, դատարանները եւ վերադաս մարմինները այդքան միահամուռ եւ կազմակերպված չեն եղել հանցակցությամբ, ինչպես 2008թ.-ի նախագահի ընտրություններից հետո: Մարտի 1-ից հետո ՀՀ-ում պետականորեն մշակված քաղաքական հետապնդումներ է իրականացվում»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել