Լրահոս
Օրվա լրահոսը

ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ՕՐԸ

Դեկտեմբեր 10,2009 00:00

\"\"
Լուսանկարը՝ ԳԱԳԻԿ ՇԱՄՇՅԱՆԻ

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ավարտվեց Երեւանի տնտեսագիտական պետական համալսարանի դասախոս, պրոֆեսոր,
ԲՀԿ նախկին անդամ Արմեն Ճուղուրյանի գործի դատաքննությունը: Սեպտեմբերի 22-ին նա ձերբակալվել էր՝ քաղաքացուց 5000 դոլար կաշառք վերցնելու համար՝ այդ քաղաքացու որդուն բուհի հեռակա ուսուցման համակարգ ընդունելու նպատակով: Ճուղուրյանին սկզբում մեղադրանք էր առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով՝ առանձնապես խոշոր չափի կաշառք, որով նախատեսվում է ազատազրկում 7-12 տարի: Սակայն երեկ, երբ իր մեղադրական կարճ ճառն ասաց մեղադրող Արամ Ամիրզադյանը, պարզվեց՝ Ճուղուրյանը մեղադրվում է ՀՀ Քր. Օր.-ի 178 հոդվածի 2-րդ մասի 2-րդ եւ 5-րդ կետերով՝ խոշոր չափերով խարդախություն, որի համար նախատեսվում է 2-6 տարի ազատազրկում: Ըստ «Ա1+»-ի, ամբաստանյալն ընդունեց իր մեղքը եւ նշեց. «Դրդիչը, նախաձեռնողը ես չեմ եղել, այլ դիմացինը: Եթե ես ստիպեի կաշառք տալ, դա լուրջ հանցանք կլիներ: Ես ընդունում եմ, որ պահի ազդեցության տակ գայթակղվել եմ ու շատ եմ զղջում դրա համար»: Նշենք, որ, ըստ գործի նյութերի, ամբաստանյալը «գայթակղվել է» երկու անգամ՝ սկզբից վերցնելով 1000, իսկ այնուհետեւ՝ 4000 դոլար:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել