Դեկտեմբերի 1-9-ը ԼՂՀ ԳԹԿ-ն անցկացրեց ընթացիկ արտաքին գնահատում՝ ավագ դպրոցների խորացված եւ ընդհանուր հոսքի 10-րդ դասարաններում: Ընթացիկ ստուգումներին մասնակցում էր 10-րդ դասարանի աշակերտների 89%-ը՝ 60-ից ավելի դպրոցներից: ԳԹԿ-ի կողմից իրականացվող բոլոր աշխատանքները միտված են ինչպես միասնական, պետական ավարտական եւ ավարտական քննություններին նախապատրաստվելուն, այնպես էլ խթանում են աշակերտների գիտելիքների եւ ուսման հանդեպ պատասխանատվության բարձրացմանը:
Անցած ուսումնական տարվա արդյունքները ցույց են տվել, որ ընթացիկ արտաքին գնահատման ճիշտ անցկացումը, օբյեկտիվ արդյունքները եւ կատարված վերլուծությունները օգնել են, որպեսզի կատարվեն անհրաժեշտ միջոցառումներ՝ ուսման որակի բարձրացման ուղղությամբ եւ տարեվերջյան արդյունքները համեմատական կարգով ավելի բարձր են եղել: