Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՇԽԱՐՀԻ ԲԱՆՏԵՐՈՒՄ ՀԱՇՎՎՈՒՄ Է 136 ԼՐԱԳՐՈՂ

Դեկտեմբեր 09,2009 00:00

\"\"Լրագրողների պաշտպանության կոմիտեն (CPJ) զեկույց է ներկայացրել, որում հաշվարկել է, թե ողջ աշխարհում քանի լրագրող է գտնվում բանտերում: Դեկտեմբերի 1-ի տվյալներով՝ նրանց թիվը կազմում էր 136, ինչը 11 մարդով ավելի է նախորդ տարվա համեմատ: Ամենաշատ լրագրողները «նստած են» Չինաստանում՝ 24 մարդ, ապա Իրանում՝ 23 մարդ, հետո Կուբայում՝ 22 լրագրող: Ամոթալի հնգյակը եզրափակում են Էրիթրեան, որի բանտերում փակված է 19 լրագրող եւ Մյանման՝ 9 լրագրող: Զեկույցում ընդգրկված է ընդամենը 26 երկիր: Ինչպես նշված է այդ փաստաթղթում՝ բանտարկյալների թվի ամենամեծ աճը գրանցվել է Իրանում, որտեղ ձերբակալված լրագրողների հիմնական մասը հայտնվեց ճաղերի հետեւում՝ այս տարվա հուլիսին երկրում կայացած նախագահական ընտրություններին հետեւած իրադարձությունների արդյունքում: Այդ ցուցակում տեղ գտած ԱՊՀ երկրների թվում են Ուզբեկստանը՝ 7 կալանավոր, Ադրբեջանը՝ 6 մարդ եւ Ղազախստանը՝ 1 լրագրող: Հայաստանը, որտեղ բանտում է մի թերթի խմբագիր, ընդգրկված չէ այդ ցուցակում: Այս ցուցակում տեղ է գտել նաեւ ԱՄՆ-ն, որի ռազմական իշխանությունները 2008 թվականից Բաղդադի իրենց բազայում են պահում Reuters-ի լուսանկարիչ Իբրահիմ Ջասեմին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել