Լրահոս
Օրվա լրահոսը

Պատիժները տարավ կրթական ոլո՞րտ

Դեկտեմբեր 09,2009 00:00

\"\"Վրաստանում կրթության նոր նախարար է նշանակվել Դմիտրի Շաշկինը (նկարում), որը մինչ այդ զբաղեցնում էր պատիժների իրականացման, պրոբացիայի (անգլերեն probation, ինչը ԱՄՆ-ի, Անգլիայի եւ մի շարք այլ երկրների քրեական օրենսդրության մեջ նախատեսված պայմանական դատապարտման տեսակ է) եւ իրավաբանական օգնության նախարարի պաշտոնը:
Վրաստանի վարչապետ Նիկա Գիլաուրին լրագրողներին ասել է, որ կրթության նախկին նախարար Նիկա Գվամարիան մեկնել է արտերկիր՝ կրթությունը շարունակելու: Գվամարիան Վրաստանի կրթության նախարարի պաշտոնը զբաղեցրել է ուղիղ մեկ տարի. նա այդ պաշտոնին էր անցել 2008-ի դեկտեմբերի 5-ից:
Իսկ Դմիտրի Շաշկինը պրոբացիայի, պատիժների իրականացման եւ իրավաբանական օժանդակության նախարարությունը ղեկավարում էր դրա ստեղծման իսկ օրվանից՝ 2009-ի փետրվարից: Այդ աշխատանքի հետ միաժամանակ Շաշկինը ներկայացնում էր Վրաստանը Միջազգային հանրապետական ինստիտուտում (IRI):

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել