Ֆետիշիզմ. այլ կերպ ֆետիշիզմը անվանում են սեքսուալ սիմվոլիզմ։ Որպես սեռական գրգիռ եւ սեռական հաճույքի աղբյուր՝ ֆետիշիստներն օգտագործում են զուգընկերոջը հիշեցնող անշունչ առարկաներ։ Ֆետիշիզմի զարգացման հիմքում ընկած է շփման խանգարումը, եւ այդ է պատճառը, որ ֆետիշիստները նախապատվությունը տալիս են անշունչ առարկաներից սեռական հաճույք ստանալուն, քանի որ վերջիններիս հետ շփումը անհամեմատ հեշտ է։ Պատահական չէ, որ ֆետիշիզմը առավել հաճախ հանդիպում է ինտրովերտ, պարփակված, դժվար շփվող անձանց մոտ։
Ֆետիշիզմի ընդհանուր հոգեբանական հիմք է մարդու հակվածությունը՝ ստեղծելու սիմվոլներ եւ էրոտիզացնելու որոշ առարկաներ։ Գոյություն ունեն սիմվոլներ, որոնք այս կամ այն չափով համընդհանուր են, այսինքն՝ կրում են մշակութային սեքսուալ սիմվոլիզմի նշանակություն։ Այսպես, տղամարդուն գայթակղում են ոչ միայն կնոջ սեռական օրգանները, այլեւ սեռական օրգաններ պատկերող նկարները կամ այն առարկաները, որոնք հիշեցնում են կանանց։ Պարաֆիլիան ձեւավորվում է այն դեպքում, երբ սիմվոլը դառնում է ֆետիշ, երբ այն ակամայից կառավարում է սուբյեկտին, դառնալով այն աստիճան անհաղթահարելի, որ խանգարվում է նորմալ սեռական ակտի իրականացումը՝ տառապանքներ պատճառելով անհատին։
Օրինակ, տղամարդուն գրավում է ոչ թե կնոջ մարմինը, այլ միայն նրա ոտնաթաթը կամ կուրծքը, կամ էլ կնոջը պատկանող որեւէ առարկա՝ կոշիկ կամ ձեռնոց։ Ֆետիշիզմը շրջապատի համար որեւէ վտանգ չի սպառնում։ Այն ծայր աստիճան աղքատացնում է անհատի սեքսուալ կյանքը՝ զրկելով նրան անձնային որոշակի հատկանիշներից:
Չնայած ֆետիշիստի սեռական կյանքը արտաքինից կարող է թվալ բավականին հարուստ եւ ոչ ստերեոտիպային, սակայն իրականում դա հոգեսեռականում առկա բացը լրացնելու տարբերակ է։ Ֆետիշիստին բնորոշ է ծիսային գործողություններով հարուստ վարքը: Ֆետիշիզմը ձեւավորվում է շատ վաղ տարիքում, սովորաբար մինչեւ սեռական հասունացման շրջանը։ Ֆետիշիստները ապրում է միայն սեփական երեւակայություններով, իսկ նրանց լիցքաթափման միակ ճանապարհը ձեռնաշարժությունն է։ Քանի որ նրանց երեւակայությունները կրում են խիստ տարօրինակ բնույթ, նրանք չեն կարողանում պատմել որեւէ մեկին, առանձնանում են շրջապատից՝ խորացնելով իրենց պարփակվածությունը։
Գոյություն ունի նաեւ ֆետիշային տրանսվեստիզմ հասկացությունը, որը հակառակ սեռի հագուստներ կրելն է՝ սեռական գրգռման հասնելու նպատակով։ Ի տարբերություն ֆետիշիզմի, այս դեպքում հագուստը հագնում են արտաքինը հակառակ սեռին նմանեցնելու նպատակով։ Սովորաբար կրում են մեկից ավելի առարկաներ, իսկ ավելի հաճախ լրիվ համալիր՝ կեղծամով, ղիմահարդարանքով՝ ամբողջությամբ զգալով իրենց որպես հակառակ սեռի ներկայացուցիչ: Ֆետիշային տրանսվեստիզմը տարբերվում է տրանսսեքսուալ տրանսվեստիզմից՝ սեռական գրգռման հետ իր սերտ կապով, իսկ հեշտանքից եւ սեռական լարվածության անկումից հետո՝ հագուստը հանելու, դեն նետելու անզուսպ ցանկությամբ։ Հակառակ սեռի հագուստները կրելու հակումը տրանսվեստիստների մոտ առաջանում է ավելի վաղ, քան ձեւավորվում են սեքսուալ ֆետիշները, եւ կարող է ունենալ տարբեր պատճառներ եւ մոտիվներ։ Այս դեպքում այդ հակումը կապված է անմիջապես պայմանների հետ, որոնք երբեւէ տղայի մոտ առաջացրել են առաջին ուժեղ սեռական գրգռվածությունը։ doctors.
am-ը գրում է, որ մյուս դեպքում հակառակ սեռի հագուստ կրելը թույլ է տալիս ազատվել հստակ սահմանված սեռա-դերային վարքագծից։ Երրորդ դեպքում այն պարզապես էրոտիկ դերախաղ է։