Երեկ ՈՒԵՖԱ-ի շտաբ-բնակարանում տեղի ունեցավ ֆուտբոլի Եվրոպայի մինչեւ 19 եւ 17 տարեկանների առաջնության որակավորման փուլերի վիճակահանությունը:
Հայաստանի մինչեւ 19 տարեկանների հավաքականը ընդգրկվել է 11-րդ խմբում, որտեղ նրա մրցակիցներն են Իսպանիայի, Իսրայելի եւ Լիտվայի ընտրանիները: Մրցաշարը կկայանա 2010թ. հոկտեմբերի 19-24-ին` Լիտվայում:
Հայաստանի մինչեւ 17 տարեկան ֆուտբոլիստների հավաքականն ընդգրկվել է 7-րդ խմբում: Նրա մրցակիցներն են Չեխիայի, Թուրքիայի եւ Իսլանդիայի ընտրանիները: Այս մրցաշարը նշանակված է 2010թ. սեպտեմբերի 22-27-ին՝ Իսլանդիայում: