Լրահոս
Օրվա լրահոսը

Գուսանի 85-ամյակը

Դեկտեմբեր 09,2009 00:00

Վանաձորի «Հորովել» ազգագրական երգի, պարի համույթի (գեղ. ղեկ.՝ Գագիկ Անանյան, գործիքային մասի ղեկավար՝ Էլմիրա Կռոյան) նախաձեռնությամբ դեկտեմբերի կեսերին Լոռիում կնշվի գուսան Սարգիս Զաքարյանի ծննդյան 85- ամյակը: Նրա սրտառուչ երգերը այսօր էլ շարունակում են ականջ շոյել: Լոռեցիների շրջանում այսօր էլ թարմ են գուսան Զաքարյանի «Աննման եղնիկ», «Անմահ Թումանյան», «Ղարաբաղի զմրուխտ հավքեր» եւ մյուս երգերը:
«Մեր աշուղական համաստեղության մեջ նա միակ գուսանն է, ով երգեր է ձոնել Հովհաննես Թումանյանին եւ Եղիշե Չարենցին»,- ասում է «Հորովելի» մեներգիչ, գուսանի երգերի՝ լոռեցի  անզուգական կատարող Ստեփան Դալլաքյանը: Նա նաեւ Ս. Զաքարյանի մտերիմներից է եղել: Գուսան Զաքարյանի ստեղծագործության գլխավոր թեման Լոռու գեղատեսիլ բնաշխարհն է, բազմաչարչար լոռեցին: Նա ձոներգեր է գրել վահագնեցի իր համագյուղացիներ՝ Հայաստանի կոմկուսի նախկին առաջին քարտուղար Անտոն Քոչինյանի, ԽՍՀՄ հերոս Գառնիկ Վարդումյանի, ԽՍՀՄ  հերոս՝ համզաչիմանցի (այժմ՝ Մարգահովիտ) Ավագ Անտինյանի, իր մանկության ընկեր, ԽՍՀՄ տարիներին գործադիր կոմիտեի նախագահ  Արժանիկ Մայիլյանի եւ այլոց մասին: Միջոցառման ժամանակ «Հորովելի» երգիչ-կատարողները կհնչեցնեն գուսան Զաքարյանի հայտնի ստեղծագործություններից, ճանաչողները հուշեր կպատմեն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել