Ավելի քան 1000 անուն ՄԱԿ-ի հրատարակություններ նվիրվեցին Դիլիջանի, Իջեւանի, Բերդի ու Նոյեմբերյանի քաղաքների գրադարաններին՝ Հայաստանի ազգային գրադարանի կազմակերպած եռօրյա ուղեւորության ընթացքում, որն ավարտվեց երեկ: Այս նախաձեռնությանն օժանդակում էր ՄԱԿ-ի Հանրային տեղեկատվության վարչությունը (ՄԱԿ ՀՏՎ): Հայաստանի ազգային գրադարանի տնօրեն Դավիթ Սարգսյանը նշեց, որ շրջիկ գրադարանի ցուցահանդեսը շատ հետաքրքրեց տեղի ժողովրդին, որոնք հաճախ վերջին լուրերի ու հրատարակությունների մատչելիության հնարավորություն չունեն: