Արդեն 4 տարի սահմանամերձ Այգեձորից Չինարի տանող ճանապարհի կամուրջը կիսաքանդ վիճակում է: Այգեձորի համայնքապետարանում հայտնեցին, որ այս ընթացքում բազում պաշտոնյաներ են եկել, տեսել, սակայն վերանորոգումն այդպես էլ չի սկսվել: Կամրջի հիմնանորոգումը նախատեսված էր իրականացնել «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրով՝ Բերդ-Չինարի ճանապարհի նորոգման շրջանակներում: Տավուշի մարզպետարանի ճանապարհաշինության բաժնի վարիչ Արտակ Սարգսյանի վկայությամբ՝ նախատեսվում է եկող տարի այդ ճանապարհը կառուցել պետբյուջեի ֆինանսավորմամբ: Աշխատանքների ցանկում ներկայացված է նաեւ վերոհիշյալ կամրջի նորոգումը: Սակայն պարոն Սարգսյանը դժվարացավ ասել՝ պետբյուջեի միջոցներով կամրջի նորոգումը հաստատվա՞ծ ծրագիր է, թե՞ ոչ: Իսկ վթարային կամրջի մի հատվածով մեքենաների երթեւեկը շարունակվում է: