Մի քանի տարի առաջ ՀՀ Արագածոտնի մարզի Վարդաբլուր գյուղում ՀՀ կառավարության ֆինանսավորմամբ շարք մտավ դպրոցի տիպային նորակառույց շենքը: Այժմ աշխատանքներ են ընթանում մանկապարտեզի շենքում: Բարերար պարոն Լեւոնի (գյուղապետ Գ. Գալստյանն այսպես ներկայացրեց նրան) աջակցությամբ հիմնանորոգվում է երկրաշարժից հետո կանգուն մնացած նախկին շենքը: Այժմ կատարվում են կոսմետիկ հարդարման վերջին աշխատանքները: