ՀՀ կառավարության հատկացրած 350 միլիոն դրամով վերաասֆալտապատվել է Ալագյազ-Արթիկ միջմարզային նշանակության ավտոմայրուղին: Դրանից 12,4 կմ ճանապարհահատվածը բաժին է ընկնում Արագածի տարածաշրջանին (մինչեւ Հնաբերդի խաչմերուկ): Նախորդ տարի կատարված աշխատանքները հասցվել էին ծրագրային ավարտին, սակայն մնացել էր թերավարտ. ասֆալտը փռվել էր բարակ շերտով եւ ձմռան ընթացքում հատվածաբար քանդվել ու քայքայվել էր: Այս տարվա աշնան առաջին ամիսներին փռվեց ասֆալտի կրկնաշերտը եւ ճանապարհը փրկվեց: