Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԿՇՐՋԵՆ ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ՊԱՍՏԱՌՆԵՐՈՎ

Դեկտեմբեր 09,2009 00:00

Դեկտեմբերի 9-ը ճանաչվել է Միջազգային հակակոռուպցիոն օր: «Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա» հասարակական կազմակերպությունն այդ օրը, ժ.16-ին Երեւանի Կենտրոն վարչական շրջանում նախատեսում է անցկացնել խաղաղ երթ, որը նպատակ ունի հանրությանն իրազեկել իրենց խախտված իրավունքների պաշտպանության մեխանիզմների մասին: Խաղաղ երթի մասնակիցները, թվով 100 հոգի, հակակոռուպցիոն պաստառներով կշրջեն քաղաքով եւ հասարակությանը կոչ կանեն մասնակցել կոռուպցիայի դեմ պայքարին, ինչպես նաեւ անցորդներին կտարածեն մարդու իրավունքների պաշտպանության տարբեր ոլորտներին առնչվող տեղեկատվական թերթիկներ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել