Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ՝ ԱՄԵՆԱԱՇԽՈՒՅԺ ՓՈՂՈՑՆԵՐԻՆ

Դեկտեմբեր 09,2009 00:00

ՀՀ ճանապարհային ոստիկանության պետ, գնդապետ Մարգար Օհանյանը երեկ հարտարարեց, որ անցյալ տարվա 11 ամիսների ընթացքում Հայաստանում արձանագրվել էր 2033 ճանապարհատրանսպորտային պատահար, 376 զոհ եւ 2886 վիրավոր: Ընդհանուր առմամբ 2009 թ. հունվար-նոյեմբերին ճանապարհային ոստիկանության աշխատակիցների կողմից արձանագրվել է երթեւեկության կանոնների 610 626 խախտում վարորդների եւ հետիոտների կողմից, 2008-ին նման խախտումների թիվը կազմել էր մոտ 411 հազար, 2007-ին՝ 209 հազար: Մ. Օհանյանը հավաստիացրել է, որ մինչեւ դեկտեմբերի վերջը երեւանյան փողոցներում կտեղադրվեն 30 ֆոտոխցիկ-ռադարներ, իսկ հաջորդ տարվա ընթացքում ամբողջ երկրում կտեղադրվի մոտ 300 նման սարք: Տեսախցիկների տեղադրման հարցը դեռեւս անորոշ է մնում՝ թանկության պատճառով:
Ճանապարհային ոստիկանության ղեկավարը հայտնել է, որ իր գերատեսչության կողմից տարեսկզբից կազմվել է տուգանքի 35 408 ակտ՝ վարորդների կողմից ամրագոտիներ չօգտագործելու համար եւ 5179՝ հետիոտների կողմից ճանապարհն անցնելու խախտումների համար: Նրա խոսքերով, 2010 թ.-ին Երեւանի «ամենաաշխույժ փողոցներում» վերգետնյա անցումներ կտեղադրվեն: Հետաքրքիր է, աշխուժությունն ինչպես է որոշվելու:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել