Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԲԱՑՕԹՅԱ ԱՌԵՎՏՈՒՐԸ՝ ՄԻԱՅՆ ՇԱԲԱԹ-ԿԻՐԱԿԻ՞

Դեկտեմբեր 09,2009 00:00

Բացօթյա առեւտուրը շուկաներում կենտրոնացնելու նպատակով, քաղաքապետարանի աշխատակիցների կողմից կատարվում են ուսումնասիրություններ, ճշգրտվում է առեւտրի կարգավորման ընդհանուր մոտեցումը, հնարավոր է ներառվի եվրոպական փորձը՝ բացօթյա առեւտրի համար թույլատրելի օրեր սահմանելով շաբաթը եւ կիրակին: Այս մասին, որպես շաբաթվա հանձնարարականների կատարողական, զեկուցվել է Երեւանի քաղաքապետարանի ամենշաբաթյա խորհրդակցության ընթացքում: Ըստ քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության, խորհրդակցությունը վարել է քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը: Զեկուցվել է նաեւ ձմռան նախապատրաստության ընթացքի մասին եւ նշվել, որ տեղումների օրերին սահմանվելու է շուրջօրյա հերթապահություն:
Քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը հանձնարարել է քաղաքացիների դիմումներին պատասխանել ժամանակին՝ անպատասխան չթողնելով որեւէ քաղաքացու: Գագիկ Բեգլարյանը նշել է նաեւ, որ Նոր տարվա առթիվ քաղաքապետարանը նվերներով կշնորհավորի մանկապարտեզների եւ դպրոցների 1-4-րդ դասարանցի 50 000-ից ավելի երեխաների, ազատամարտիկների ընտանիքների, հաշմանդամ մարդկանց եւ միայնակ թոշակառուների որոշակի խմբերի: Իսկ տոնական կեսգիշերին Երեւանի բոլոր վարչական շրջաններում կկազմակերպվի հրավառություն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել