Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՄԵՐ ԵՐԿՐՈՒՄ ԳՆԱՃԻ ՏԵՄՊԸ ՉԻ ՆՎԱԶԻ

Դեկտեմբեր 09,2009 00:00

2009-ի նոյեմբերին՝ հոկտեմբերի նկատմամբ, արձանագրվել է 1,2% գնաճ, որի պարագայում 12-ամսյա գնաճի ցուցանիշը կազմել է 4,6%՝ նախորդ ամսվա նույն ցուցանիշի նկատմամբ ավելանալով 1,1 տոկոսով: Այս մասին տեղեկանում ենք երեկ Կենտրոնական բանկի հրապարակած տեղեկատվությունից: ԿԲ խորհուրդը երեկվա նիստում արձանագրել է, որ գնաճային ճնշումները ընթացիկ ժամանակահատվածում ուժեղացել են՝ պայմանավորված հանքահումքային եւ հիմնական պարենային ապրանքների միջազգային գների աճի՝ սպասվածից ավելի արագ տեմպերով:
Միաժամանակ, ներքին տնտեսական ակտիվության եւ համախառն պահանջարկի աստիճանական վերականգնման պայմաններում ակնկալվում են լրացուցիչ գնաճային ճնշումներ:
Նիստում որոշվել է նաեւ անփոփոխ թողնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ սահմանելով այն 5%:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել