«Սիլ Կոնցեռն» ընկերությունը, որը հանդիսանում է «SIL Group» ապրանքային նշանի սեփականատերը, երեկ հաղորդագրություն է տարածել, որտեղ, մասնավորապես, ասվում է, որ իրենց ընկերությունը «Բջնի հանքային ջրերի գործարան» ՓԲ ընկերության սնանկության գործերով կառավարչի կողմից ինքնուրույն արտադրվող եւ տարածվող «Բջնի» հանքային ջրերի որակի հետ կապված որեւէ պատասխանատվություն չի կրում, քանի որ այն դուրս է իր կազմակերպչական, որակական, նաեւ՝ լաբորատոր հսկողությունից, բացի այդ, ընկերությունը շշերի եւ պիտակների վրա «SIL Group» ապրանքային նշանի օգտագործումը համարում է անթույլատրելի՝ «Սիլ Կոնցեռնի» հետ նույնացնելու իմաստով: