«Նեզավիսիմայա գազետան»՝ վկայակոչելով «Հուրիեթը», հայտնում է, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը դիմել է «Թուրքիայի հանդեպ հայերի չհիմնավորված հավակնությունների դեմ պայքարի» կազմակերպությանը՝ պահանջելով փաստաթղթեր՝ կապված ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի դեմ ուղղված բողոքի հետ: Այդ մասին հայտարարել է հիշյալ կազմակերպության նախագահ Գեկսալ Գյուլբեյը, որը հանդես է գալիս 1915թ. իրադարձությունների օբյեկտիվ հետաքննության օգտին:
Այդ կազմակերպության անդամները Սերժ Սարգսյանին մեղադրում են այն բանի մեջ, որ 1992թ. փետրվարին, լինելով Լեռնային Ղարաբաղի հայկական զինված միավորումների առաջնորդը, նա ղեկավարել է ադրբեջանական Խոջալու քաղաքի զավթման օպերացիան, ինչի արդյունքում զոհվել է 613 մարդ, 487-ը վիրավորվել է եւ 1275-ը՝ գերեվարվել: Ըստ այդ կազմակերպության տվյալների՝ առ այսօր անհայտ է այդ հիմնովին ոչնչացված քաղաքի 150 բնակչի ճակատագիրը:
Ըստ Գեկսալ Գյուլբեյի՝ եվրոպական դատարանը պահանջել է համապատասխան փաստաթղթերը մինչեւ եկող տարվա հունվարի 10-ը ներկայացնել դատարան: