«Մեզանում կուսակցական ֆետիշիզմ գոյություն ունի, որը գալիս է խորհրդային 70 տարիներից: Բոլորը կարծում են, որ կուսակցական անդամակցությունը կարծրացած երեւույթ է»,- «Առավոտի» հետ զրույցում ըմբոստացավ Հմայակ Հովհաննիսյանը: Նա նույնիսկ հիշեց իր քաղաքական իդեալին՝ Չերչիլին, ով չորս կուսակցություն է փոխել: «Քաղաքացին իրավունք ունի ընտրություն կատարել եւ վերանայել իր ընտրությունը, եթե տեսնում է, որ տվյալ թիմը հավատարիմ չէ իր խոստումներին: Եթե տեսնում ես, որ այդ ժամանակահատվածի համար այդ մեխանիզմը չի աշխատում՝ պետք չէ բարդույթավորվել եւ չհրաժարվել իր խոստումները չկատարած կուսակցությունից, ասենք՝ ՕԵԿ-ից կամ «Ազգային միաբանությունից»,- կարծում է Հմայակ Հովհաննիսյանը:
Մանրամասները՝ վաղվա համարում։