Արգենտինահայ թենիսիստ Դավիթ Նալբանդյանը «L Equipe» հանդեսին պատմել է վնասվածքից իր ապաքինման գործընթացի եւ եկող մրցաշրջանում իր ծրագրերի մասին: «Ես հիմա շատ արագ եմ վերականգնվում եւ այժմ արդեն կարող եմ զբաղվել իմ ֆիզիկականով եւ մարզվել կորտում: Սակայն վերջնական ապաքինման համար մոտ երկու ամիս դեռ ունեմ: Առաջվա պես նպատակս «Մեծ սաղավարտի» մրցաշարում հաղթանակն է եւ մինչեւ թոշակի անցնելս նաեւ «Դեւիսի գավաթը» նվաճելը»,- ասել է Նալբանդյանը: