Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԲՐԱՀԱՄԸ, ԻՐՈՔ, ՀԻՎԱՆԴԱՑԵԼ Է

Դեկտեմբեր 08,2009 00:00

Մի քանի օր առաջ տեղեկատվություն տարածվեց, թե աշխարհի վեց ուժեղագույն միջին քաշայինների մրցաշարի երկրորդ փուլի՝ հունվարին Նյու Յորքում նշանակված Արթուր Աբրահամ-Անդրե Դիրրել մարտը Արթուրի հիվանդանալու պատճառով կարող է հետաձգվել, ինչն Աբրահամի թիմի ներկայացուցիչները ժխտում էին: Բայց պարզվում է, որ նախնական տեղեկատվությունը համապատասխանում էր իրականությանը: «Flint Journal» հանդեսի փոխանցմամբ, մարտն իրոք հետաձգվել է, քանի որ Աբրահամի մարզումային գործընթացը հիվանդության պատճառով ձախողվել է: Հանդեսը տեղեկացնում է, որ մենամարտը կկայանա 2010 թվականի մարտի 6-ին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել