WBC/WBA վարկածներով երկրորդ թեթեւագույն քաշային կարգում աշխարհի չեմպիոն Վախթանգ Դարչինյանը Միացյալ Նահանգներում շարունակում է նախապատրաստվել WBC-ի ժամանակավոր չեմպիոն մեքսիկացի Թոմաս Ռոհասի հետ դեկտեմբերի 12-ին Կալիֆոռնիայում կայանալիք մենամարտին: «BoxingScene» հանդեսը տեղեկացնում է, որ Վիկն օրերս մարզումային մարտ է անցկացրել կիսաթեթեւ քաշային կարգում աշխարհի նախկին չեմպիոն Զաբ Ջուդայի հետ: «Դա շատ լավ մարզումային մենամարտ էր,- ասել է Վախթանգը:- Ես մի քանի լավ հարված հասցրի, եւ նա դրանք զգաց: Ջուդան ինձանից մոտ 15 կիլոգրամ ծանր է, սակայն այդ հարվածներն իրենց զգալ տվեցին: Ես գրեթե տեղավորվել եմ պահանջվող քաշի մեջ եւ ինձ գերազանց եմ զգում: Նախկինում էլ մենամարտել եմ բարձրահասակ ձախլիկների, օրինակ՝ Իրենե Պաչեկոյի հետ»,- եզրափակել է Վախթանգ Դարչինյանը: