Մի քանի օրից կհրապարակվեն 2009 թվականի Հայաստանի 10 լավագույն մարզիկների եւ լավագույն թիմի անունները, որոնք ավանդաբար որոշվում են մարզական լրագրողների շրջանում անցկացվող հարցման արդյունքներով:
Այս պարտականության կատարումը միշտ էլ դժվար կացության մեջ է դրել լրագրողներին: Եթե 90-ականների սկզբներին մի կերպ էր համալրվում տասնյակը ու ստիպված գնահատվում էին նաեւ աշխարհի ու Եվրոպայի երիտասարդական առաջնություններում ձեռք բերված հաջողությունները, սկսած 1997/98 թվականներից, մեր մարզիկների ձեռքբերումներն ավելի ծանրակշիռ դարձան: Հիմա, հուրախություն բոլորիս, ստեղծվել է մի այնպիսի իրավիճակ, որ արդեն միայն Եվրոպայի մեծահասակների առաջնությունում նվաճված մեդալը բավարար չէ երանելի տասնյակում տեղ ունենալու համար:
Հայաստանի մարզական լրագրողների ֆեդերացիան կազմել է 23 մարզիկների ցուցակ, որոնք հավակնում են ընդգրկվել 10 լավագույնների մեջ: Եվ եթե հանրապետության 2009 թվականի թիվ 1 մարզիկը, անկասկած, ծանրորդ Նազիկ Ավդալյանն է, դժվար է գտնել անցնող մարզական տարվա մեր մյուս հերոսների արժանի տեղը տասնյակում: Այս տարի բավական շատ են աշխարհի, Եվրոպայի առաջնություններում, աշխարհի գավաթի խաղարկություններում, համաշխարհային ուսանողական խաղերում արծաթե եւ բրոնզե մեդալներ նվաճած մարզիկները: «Ավելի արդար» կողմնորոշվել դժվարացնում է նաեւ այն հանգամանքը, որ ցուցակում են նաեւ ոչ օլիմպիական մարզաձեւերի, օրինակ, սամբոյի՝ համաշխարհային ու եվրոպական մեդալներ նվաճած ներկայացուցիչներ: Եթե հավասար ցուցանիշների դեպքում նախապատվությունը տրվում է օլիմպիական մարզաձեւի ներկայացուցչին, մյուսները նեղանում են, մեղադրում կողմնակալության ու այլեւայլ բաների մեջ:
Ստորեւ ներկայացնում ենք 2009 թվականի լավագույն մարզական տասնյակի եւ լավագույն թիմի մեր տարբերակը: Նեղացողը թող նեղանա:
1. Նազիկ Ավդալյան:
Ծանրամարտ: Աշխարհի չեմպիոն: Եվրոպայի արծաթե մեդալակիր:
Բռնցքամարտ: Աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր:
4. Ռոման Ամոյան:
Հունահռոմեական ըմբշամարտ: Աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր:
5. Տիգրան Գեւորգի Մարտիրոսյան:
Ծանրամարտ: Աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր:
6. Հռիփսիմե Խուրշուդյան:
Ծանրամարտ: Աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր: Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր:
7. Հովհաննես Դավթյան:
Ձյուդո: Աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր:
8. Արսեն Ջուլֆալակյան:
Հունահռոմեական ըմբշամարտ: Եվրոպայի չեմպիոն:
9. Յուրի Պատրիկեեւ:
Հունահռոմեական ըմբշամարտ: Եվրոպայի չեմպիոն:
10. Լիլիթ Մկրտչյան:
Շախմատ: Եվրոպայի անհատական առաջնության արծաթե մեդալակիր:
Եվ վերջապես՝ Հայաստանի 2009 թ. լավագույն թիմ՝ ծանրամարտի Հայաստանի կանանց ազգային հավաքական՝ աշխարհի թիմային առաջնության բրոնզե մեդալակիր:
2. Առաքել Միրզոյան:
Ծանրամարտ: Աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր: Եվրոպայի չեմպիոն:
3. Անդրանիկ Հակոբյան: