Լրահոս
Օրվա լրահոսը

ԳԵՆՏԸ՝ ՎԱՐՈՒԺԱՆԻՆ

Դեկտեմբեր 08,2009 00:00

Օրերս Բելգիայի Գենտ քաղաքի համալսարանի հսկա գրադարան-մատենադարանում նշվեց հայ մեծանուն բանաստեղծ Դանիել Վարուժանի 125-ամյակը: Ի պատիվ տաղանդավոր հայ ուսանողի, համալսարանի տնօրինությունն իր մասնաշենքի առաջին սրահում, մուտքի ձախ կողմում, բոլոր կողմերից տեսանելի, հայերեն, ֆլամանդերեն, ֆրանսերեն լեզուներով (1958թ.) տեղադրել է Վարուժանի մեծադիր դիմաքանդակը, թեեւ գրադարանից օգտվողների մեջ պիտի որ շատ երեւելի մարդիկ եղած լինեին:
Բարձր գնահատելով Վարուժանի գրական վաստակը, գրադարանի տնօրենը շեշտեց, որ բանաստեղծի պոեզիան հոգեւոր կամուրջ է հայ-բելգիական բարեկամությանը: Այնուհետեւ հանդես եկած Գենտի հայկական կիրակնօրյա դպրոցի տնօրեն եւ միջոցառման կազմակերպիչ Էլիզա Ադաջյանը, հայոց լեզվի ուսուցչուհի Տաթեւ Ումրոյանի սաները հայերեն, ֆլամանդերեն, անգլերեն լեզուներով ներկայացրին բանաստեղծի ստեղծագործությունները: Ցերեկույթին ներկա էր նաեւ Բելգիայում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Ավետ Ադոնցը, ով երեք լեզուներով իր խորին շնորհակալությունը հայտնեց գրադարան-մատենադարանի տնօրինությանը, կազմակերպիչներին եւ շեշտեց, որ նախանձախնդիր լինենք նման միջոցառումներ կազմակերպելուն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել