Analitika.at.ua կայքի համաձայն, ավելի քան 32 հազար հայ Աբխազիայի անձնագիր է ստացել: Քաղաքացու անձնագիր ստացել են Աբխազիայում բնակվող բոլոր 85 ազգությունների ներկայացուցիչներն էլ: Աբխազիայի բնակչության 90 տոկոսն արդեն նոր անձնագիր ունի, որը 2003-ից է մտել շրջանառության մեջ: Անձնագիր ստացածների թվում են՝ 73622 աբխազ, 32363 հայ, 17795 ռուս, 12156 վրացի, 2430 ուկրաինացի, 2138 աբազին, 1500 հույն։
Աբխազիայի անձնագիր տալու հիմնական պատճառը ընտրություններն են: Ընտրություններին կարող են մասնակցել միայն աբխազական անձնագրեր ունեցողները։ Աբխազիայի ընտրական օրենսդրությունում նման փոփոխություն կատարվել է այս տարվա հոկտեմբերի 7-ին՝ օգոստոսյան կարճատեւ պատերազմից հետո: Իսկ դեկտեմբերի 12-ին Աբխազիայում տեղի կունենան նախագահական ընտրություններ։