Ամերիկյան ծովային հետեւակազորը աֆղանական բանակի օգնությամբ Գելմենդ աֆղանական նահանգի հյուսիսային շրջաններում նախաձեռնել է «Կոբրայի ցասումը» ռազմական գործողությունը։
Ինչպես հաղորդում է ԱՊԱ գործակալությունը, ռազմական գործողությանը մասնակցում է մոտ հազար ծովային հետեւակ։ Հարձակման նպատակն է խախտել թալիբների հաղորդակցությունը եւ զրկել թիկունքային օժանդակությունից։
Նշենք, որ սա ամերիկյան զորամիավորումների առաջին նման գործողությունն է Աֆղանստանում՝ այն օրվանից, ինչ Բարաք Օբաման հրապարակավ հայտնեց նոր ռազմավարության՝ Աֆղանստան լրացուցիչ 30 հազարանոց ամերիկյան զորամիավորում ուղարկելու մասին։