Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՂԹՈՒՄ Է ԳՈՐԾՈՂ ՆԱԽԱԳԱՀԸ

Դեկտեմբեր 08,2009 00:00

Ռումինիայում երեկ գործնականում ավարտվեց նախագահական ընտրությունների երկրորդ փուլի ձայների հաշվարկը: Ու չնայած ընտրությունների ավարտից հետո երկու թեկնածուներն էլ՝ Տրայան Բեսեսկուն եւ սոցիալ-դեմոկրատ Միրչա Ջոանեն իրենց հաղթող էին հռչակել, երեկոյան, երբ արդեն հաշվարկվել էր քվեաթերթիկների ավելի քան 95 տոկոսը, հայտնի դարձավ, որ նախագահական ընտրություններում ձայների չնչին առավելությամբ հաղթել է երկրի գործող նախագահ Տրայան Բեսեսկուն, որը հավաքել է ձայների 50,43 տոկոսը, իսկ նրա հակառակորդ Ջոանեն հավաքել էր ձայների 49,57 տոկոսը: Եթե մնացած ձայների հաշվարկը ոչինչ չփոխի, ապա Բեսեսկուն կպաշտոնավարի իր երկրորդ ժամկետը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել