Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՖՂԱՆՍՏԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԸ ԴԱՏԱՊԱՐՏՎԵՑ, ԲԱՅՑ ՓԱԽԱՎ

Դեկտեմբեր 08,2009 00:00

Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլի քաղաքապետ Աբդուլ Ահադ Սահեբին դատապարտվել է 4 տարվա ազատազրկման՝ կոռուպցիայի մեջ մեղադրանքով: Սահեբիին մեղավոր են համարել 800 հազար աֆղանիի ($16,5 հազար) չափով պետական միջոցները վատնելու մեջ:
Դատարանը նաեւ վճռել է Սահեբիին ազատել Քաբուլի քաղաքապետի պաշտոնից եւ պարտավորեցրել՝ վերադարձնել ողջ վատնած գումարները: Ինքը՝ Սահեբին, դատին չէր ներկայացել, նրա շահերը ներկայացնում էր փաստաբանը: Այժմ Սահեբիի հետախուզմամբ եւ ձերբակալությամբ կզբաղվի Քաբուլի ոստիկանությունը, որը ստացել է համապատասխան հրամանթուղթը:
Աբդուլ Ահադ Սահեբիի դեմ դատը դարձավ առաջին գործը բարձրաստիճան պաշտոնյայի դեմ Աֆղանստանում՝ այն բանից հետո, ինչ երկրի կառավարությունը ձեւավորեց կոռուպցիայի դեմ պայքարի նոր ինստիտուտ: Ենթադրվում է, որ այդ գերատեսչությունը կհամագործակցի ԱՄՆ-ի Հետախուզությունների դաշնային բյուրոյի եւ եվրոպական ոստիկանական համակարգերի հետ: Մինչ այդ ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը Աֆղանստանում կոռուպցիայի դեմ պայքարը համարել էր Վաշինգտոնի հետ արդյունավետ համագործակցության հիմնական պայմաններից մեկը: Նա նաեւ հակակոռուպցիոն որեւէ գերատեսչության ստեղծումը համարել էր երկրի նախագահ Համիդ Քարզային աջակցությունը շարունակելու պարտադիր պայման:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել