Լրահոս
Օրվա լրահոսը

Պերմի աղետալի հրդեհի մեղավորներին ուզում են Լինչի դատաստանի ենթարկել

Դեկտեմբեր 08,2009 00:00

\"\"Պերմի ակումբներից մեկում շաբաթ օրը տեղի ունեցած հրդեհի զոհերի հարազատները իրավապահներից պահանջում են իրենց հանձնել այդ գործով կասկածյալներին: «Մարդկանց վիշտն այնքան մեծ է, որ նրանք պատրաստ են ինքնադատաստանի ենթարկել հրդեհի մեղավորներին»,- «Ինտերֆաքս» գործակալությանն ասել է իրավապահ մարմիններում աշխատող աղբյուրը: Աղբյուրի խոսքերով՝ միջոցներ են ձեռնարկվում գործով անցնողների անվտանգությունն ապահովելու համար, «որպեսզի թույլ չտան Լինչի դատաստան նրանց նկատմամբ»:
112 մարդու կյանք խլած հրդեհի հանգամանքների քննության ընթացքում ձերբակալվել են չորսը: Ըստ «Ռիա-Նովոստիի»՝ ձերբակալվածներից մեկը ձեռնարկատեր է, որը ակումբում տեղադրում էր պիրոտեխնիկական սարքավորումներ, նա անցնում է «անզգուշաբար երկու եւ ավելի մարդու մահվան մեղավորության մեջ»: Մյուս երեքը՝ ակումբի համահիմնադիրը, գործադիր տնօրենը եւ արտ-տնօրենը կասկածվում են հակահրդեհային անվտանգության կանոնները խախտելու մեջ, ինչն արդյունքում երկուսից ավելի մարդու մահվան պատճառ է դարձել:
Հինգերորդ կասկածյալը՝ ակումբի սեփականատերը, ինքն է տուժել հրդեհից եւ հիմա շատ ծանր վիճակում գտնվում է հիվանդանոցում: Նրա նկատմամբ առայժմ քննչական գործողություն չի իրականացվում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել