Լրահոս
Օրվա լրահոսը

Գործընթացը կշարունակվի 2010 թվականին

Դեկտեմբեր 08,2009 00:00

ԿԳՆ կայքէջից տեղեկանում ենք, որ դպրոցական գույքի տրամադրման պետական ծրագրերի շրջանակում ՀՀ կրթության եւ գիտության նախարարությունը 2010-2011 ուստարվա համար սկսել է Սփյուռքի կրթօջախներից հայտերի ընդունման եւ հաշվառման գործընթացը: 2009-ի ՀՀ ԿԳՆ-ն աշխարհի շուրջ 40 երկրի 350 կրթօջախի տրամադրել է ավելի քան 70000 կտոր ուսումնական նյութ: Նշված խմբաքանակում մեծ բաժին են կազմում Վրաստանի հայերեն ուսուցմամբ դպրոցների համար ձեռք բերված նյութերը (32060 կտոր): Այս տարի Վրաստան առաքվել են հայոց լեզվի, հայ գրականության դասագրքեր եւ աշխատանքային տետրեր: Դրանք Հայաստանի 12-ամյա կրթության համակարգում այժմ գործածվող 1-9-րդ դասարանների դասագրքերն են:
Նույն ժամանակահատվածում իրականացվել է նաեւ Վրաստանի հայերեն ուսուցմամբ դպրոցներին դպրոցական գույքի առաքումը (1250 սեղան-աթոռ եւ 270 գրատախտակ): Գույքի վերաբերյալ հայտերը բավարարվել են մասամբ՝ ՀՀ բյուջեից հատկացված գումարի սահմաններում: 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել