Լրահոս
Օրվա լրահոսը

ԽՄԵԼՈՒ ՋՈՒՐ՝ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻՆ

Դեկտեմբեր 08,2009 00:00

«Ասիական զարգացման բանկի» ծրագրով Արագածոտնի մարզի Արագածի տարածաշրջանի Հնաբերդ, Գեղաձոր, Կանխաշիր, Ծաղկահովիտ, Միջնատուն, Շենկանի, Ռյա Թազա, Վարդաբլուր, Գեղադիր, Սադունց գյուղերում ջրագծերի անցկացման աշխատանքներ է կատարում «Ագաթ-777» ՍՊԸ-ն: Պատվիրատուն «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ն է: Ծրագիրը նպատակ ունի նշված համայնքներում բարելավել ջրամատակարարման եւ ջրահեռացման ծառայությունների մակարդակը, քանի որ վերջին տարիներին վերանորոգման, վերականգնման աշխատանքներ չեն իրականացվել, ինչի հետեւանքով ջրամատակարարման համակարգերում զգալի ավելացել է կորուստների մակարդակը:
Ծաղկահովիտում կատարվում են օրվա կարգավորիչ ջրամբարների (ՕՋԿ) մուտքագծերի եւ ելքագծերի ձեւափոխման աշխատանքներ, նշված մյուս գյուղերում՝ նոր մուտքագծերի կառուցում եւ ջրամատակարարման ներքին ցանցերի վթարված հատվածների, փողոցային ծորակների փոխարինում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել