ԱՆ «Սեւան» քրեակատարողական հիմնարկում գտնվող 2,5 տարվա ազատազրկման դատապարտված Համազասպ Բագրատյանը շարունակում է իր հացադուլը:
ՀՀ նախագահի հրամանագրով ձեւավորված անկախ հանձնաժողովը մերժել է նրան վաղաժամկետ ազատելու դիմումը: Սակայն հացադուլավորին որեւէ իրավապաշտպան կառույց եւ լրատվամիջոց չի այցելել: Հետո էլ զարմանում են, որ դատապարտյալներն իրենց վրա ուշադրություն հրավիրելու համար դիմում են փախուստի: